Nominee
Հայաստանը արդեն երկրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին: Մրցույթն անցկացվելու է 2017 թվականի ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:
Մրցույթի տեւողությունը 24 ժամ է` ապրիլի 29-ին ժամը 12:00-ից մինչեւ ապրիլի 30-ը՝ 12:00-ը, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:
Մասնակից թիմերը մրցելու են հետեւյալ հինգ թեմաների շուրջ.
1. Երկիրը եւ մենք / #TheEarthandUS
2. Կապույտ մոլորակ / #PlanetaryBlues
3. Զգուշացեք, առջեւում վտանգ կա / #WarningDangerAhead
4. Մեր Էկոլոգիական միջավայրը / #OurEcologicalNeighborhood
5. Մտածեք եւ ստեղծեք / #IdeateandCreate
Մասնակցության նպատակները.
➢ Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
➢ Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
➢ Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից եւ այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
➢ Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական եւ միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
➢ Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:
➢ Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
➢ Միցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով եւ հասանելի լինեն այլ մասնակիցների համար:
Ինչպե՞ս գրանցվել.
Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը: Հարցերի դեպքում կարող եք դիմել մրցույթի համակազմակերպիչ Արման Աթոյանին, էլ-փոստ space@x-tech.am :
Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով:
https://www.youtube.com/watch?v=hrbJbHiKZa0
Հանդիպում ենք "Մոսկվա" կինոթատրոնի մոտ
Ժամանում Բուրականի Աստղադիտարան
SpaceApps Armenia 2017-ի մեկնարկ
Բացման խոսք`
Արման Աթոյան - X-TECH
Վլադիմիր Սոֆյան - Locator
Ընդմիջում - DARM Catering-ի կողմից
Ներկայացում - Բյուրականի Աստղադիտարան
Pizza - MENU.am
Այցելություն փոքր աստղադիտակ
SpaceApps is a NASA incubator innovation program.